05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կարևոր է, որ Երևանը նպաստի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն սկզբունքորեն կարևոր է համարում, որ պաշտոնական Երևանը նպաստի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը անհրաժեշտ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և այն եռակողմ համաձայնագրերի հիմնական հոսք վերադարձնելու համար։

Նրա խոսքով` քայլեր են արվում ինչպես ռուսական խաղաղապահ կոնտինգենտի «տեղում», այնպես էլ քաղաքական մակարդակով։

«Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանը նպաստի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանքը՝ այսպիսով ապահովելով միանցքի բնականոն գործունեությունը:

«Բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի»,- ասել էր նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ