30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ստում է։ Ոչ բոլոր կետերն են խախտվել

Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանն այսօր ասել է, «որ 2020թ-ի նոյեմբերի 9-ից ի վեր եռակողմ հայտարարության բոլոր կետերը խախտվել են»։

Ստում է։ Ոչ բոլոր կետերն են խախտվել։ Ավելին՝ որոշ կետեր գերակատարվել են։

Այսպես, կատարվել և գերակատարվել է Ակնան Ադրբեջանին հանձնելու այդ հայտարարության 2-րդ կետը։

Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների թշնամում հանձնվելով կատարվել և գերակատարվել է այդ հայտարարության 6-րդ կետը։

Հայկական կողմը կատարել և գերակատարել է այդ հայտարարության առաջին կետը՝ զորքերը դուրս բերելով նույնիսկ այն տարածքներից, որոնց մասին այդ հայտարարության մեջ բառ անգամ չէր ասվել։

Ու հիմա կանգնում, ասում է՝ թե բոլոր կետերը խախտվել են։

Ու հիմա հարց է առաջանում՝ այդ ո՞նց ստացվեց, որ բոլոր հակահայկական կետերը կատարվել ու գերակատարվել են, իսկ նույնիսկ չնչին պրոհայկական դրույթներ պարունակող կետերը՝ խախտվել։

Նման բան կարող էր միայն մեկ պարագայում կատարվել՝ եթե Երևանն ու Բաքուն միասին գործեին։ Ու հենց այդպես էլ եղել է»

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ