20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

էրդողանի առողջության վատթարացմամբ միայն կարող է մտահոգվել Հայաստանում իշխանությունը զավթածը. Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1. Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը պայմանավորված չէ (և չի եղել) անձերով,

2. էրդողանի ողջ լինել-չլինելը չի խափանի Արցախն Ադրբեջանին բռնակցելու՝ Անկարայի, Բաքվի ու Հայաստանի հայադավ իշխանության ծրագիրը,

3. Թուրքիայի համար Հարավային Կովկասը ռազմավարական խորության վեկտոր է, որից երբեք չի հրաժարվի նույնիսկ եթե այնտեղ կատարվի իշխանափոխություն։

4. էրդողանի առողջության վատթարացմամբ միայն կարող է մտահոգվել Հայաստանում իշխանությունը զավթածը։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնողի քաղաքական վերարտադրության ու ֆիզիկական երկարակեցության միակ երաշխավորն է 2020 թ.-ից այսդին։

Հ.Գ. Մայիսի 14-ի թուրքական ընտրությամբ շատ բան է պայմանավորված։ Ռեգիոնում՝ հատկապես։

Հ.Գ.-2. Արցախն ու արցախցի մեր եղբայրներին ու քույրերին ամուր համբերություն։ Պիտի ձգենք։ Ամեն գնով։ Դաժան օրերից հետո արշալույսը բացվելո՛ւ է։

Պի՛նդ եղեք»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ