14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Նիկոլականներ ու ախքեր, հերիք է ձեր անգործությունն ուրիշի վրա բարդեք». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Նիկոլականներ ու ախքեր, հերիք է ձեր անգործությունն ուրիշի վրա բարդեք։

Նիկոլ ու ԱԽՔ, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ ու՞մ պատասխանատվության տակ էր, որ տվեցիք ադրբեջանցիներին։

Սև լիճը պաշտպանելն ու՞մ պատսխանատվության տակ էր։

Լաչին, Սուս, Աղավնո բնակավայրերի հայաթափումն ու՞մ անգործության հետեւանք էր։

Հերիք չէ ձեր չարածները ուրիշի վրա բարդեք։

Բոլորն Արցախում ու Հայաստանում կարող են պահանջել ռուս խաղաղապահներից իրենց պարտականությունների պատշաճ կատարում,բայց ոչ Նիկոլն ու ՔՊ-ն։

Արցախն Ադրբեջանի կազմում տեսնող ռեժիմն իրավունք չունի ծպտուն հանելու։

Չեմ բացառոմ,որ այն ինչ կատարվում է Լաչինի միջանցքի շուրջ Պրահայում նախապես պայմանավորված օպերացիա է Ալիևի ու Փաշինյանի միջև՝ Արցախի հարցը փակելու ու ռուսներին տարածաշրջանից վռնդելու համար։

Գնդակը ռուսների դաշտում է…»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ