15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վեհափառ Տեր, կարո՞ղ է ժամանակն է հոտի հետ առարկայական խոսել ու ոչ թե Նիկոլին «հայրական հորդոր» հղել. Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Նիկոլն ունի հիմա ոչ ավելին, քան 300.000-350.000 կողմնակից: Հայ Առաքելական Եկեղեցին ունի նվազագույնը 1.500.000 հավատավոր զավակ:

Վեհափառ Տեր, կարո՞ղ է ժամանակն է հոտի հետ առարկայական խոսել ու ոչ թե Նիկոլին «հայրական հորդոր» հղել, այլ հավատավորներին ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՉ, որպեսզի մեկընդմիշտ պարզ լինի ամեն ինչ: Թե չէ վստահ եմ, Ձեր ինադու դա շուտով ջրի վրայով էլ կքայլի, միայն թե Ձեզ էլի սխալ հանի:

Նկատեցի՞ք, որ ոչ մի տեղ բարձրյալի անունը ԶՈՒՐ չտվեցի, չհոլովեցի, չշոշափեցի: Վեհափառ Տեր, հավատացեք, կյանքում երբեմն ճիշտ է ինքնուրույն մտնել պատմության մեջ, այլ ոչ թե ապրել ուրիշի հորինած պատմություններում:

Ամենայն հարգանքով, հայ մկրտված քրիստոնյա, Առաքելական Եկեղեցու հետևորդ, Ռուբեն»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ