19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Հասկացա՞ք… սա է Նիկոլի Արարատից խոսելու պատճառը… Չի ստացվելու, Նիկոլ». էդուարդ Շարմազանով

էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայն առանց Արարատի այլեւս Հայ չէ, ինչպես հրեան՝ առանց Սիոնի։

Այս պատերազմը շատ ավելի խորքարին ու արժեքային է։

Քչերս ենք հասկանում ի՞նչ տեղի ունեցավ 2018-ին, ո՞ւմ դեմ էր այն ուղղված ու ի՞նչ է տեղի ունենում այսօր։

Ոմանք 2018-ի իշխանազավթումն որակեցին հակաղարաբաղյան ու ճիշտ էլ արեցին, բայց այն ինչ տեղի է ունենում մեր հայրենիքում արդեն 5-րդ տարին շարունակ ունի շատ ավելի խորքային ու արժեքային «բովանդակություն» ։

Նիկոլիստների իշխանության բերելու իրական նպատակը հայկականության արժեքների վերացումն է։

Ու ցավն էլ հենց այստեղ է, որ շատերս դա դեռ չենք գիտակցել։

Սրանց բերել են Հայից ոգեղենն ու բարոյականը,գենետիկ ու պատմական հիշողությունը գողանալու համար։

Սրանք պատերազմ հայտարարեցին հայի բացարձակ արժեքների դեմ՝ Եկեղեցի, Ընտանիք, Արցախ, Բանակ, իսկ հիմա էլ՝ Արարատ։

Հայն առանց Արարատի այլեւս Հայ չէ, ինչպես հրեան՝ առանց Սիոնի։

Արարարտի խորհուրդն ամենեւին 5165 մետր բարձրությունը չէ, Արարատի խորհոպրդը՝ Նոյան տապանն է ու մարդկության վերածնունդն է։

Արարատի խորհուրդը Հայի ապրելու ու արարելու մեջ է։

Արարատի խորհուրդը Հայկի հաղթանակի մեջ է բելի նկատմամբ։

Արարատը կյանքի ու հավատի, այլ՝ ոչ թե մահի խորհրդանիշ է։

Արարտը հայի համար հոգեւոր, արժեքային ու գոյաբանական խորհուրդ ունի։

Արարատը հայի սրտում է նախ եւ առաջ։

Արարատն ամեն հայի սրբության սրբոցն է։

Ու հիմա սատանան Նիկոլի միջոցով փորձում է հայից գողանալ նրա ապրելու, վերածնվելու ու հոգեւոր սիմվոլը՝ Արարատը։

Սա ուղղակի Հայի հոգու որսության օպերացիա է։

Ի՞նչ են ուզում հայության թշնամիները. անջատել հայի պատմական ու գենետիկ հիշողությունը։

Իսկ ի՞նչ պետք է անել դրան հասնելու համար.հային անջատել իր ազգային գաղափարից ու սիմվոլից՝ Արարատից։

Այդ դեպքում նրանք գործ կունենան առանց ոգու էակների հետ ՝զուրկ պատմական հիշողությունից։

Հասկացա՞ք… սա է Նիկոլի Արարատից խոսելու պատճառը։

Ու դա պատվեր է… հայի բարոայական ու հոգեւոր մահը ցանկացող ուժերի պատվեր է։

Չի ստացվելու, Նիկոլ։

Դավիթը Գողիաթին հաղթել ու հաղթելու է։

Հ.Գ. Անպետք են այն դասագրքերը, որտեղ Արարատ լեռան մասին խոսվում է այնպես, ինչպես Սահարայի անապատի մասին։

Գարեգին Նժդեհ»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ