17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Փաշինյանի հրաժարականի մասին հորդորը ժամանակով չի սահմանափակվում. Գարեգին Բ

Արդյո՞ք եկեղեցին շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում պատասխանելով այս հարցին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ իրենք հայրական հորդոր են հնչեցրել, և այդ հորդորը, բնականաբար, ժամանակով չի սահմանափակվում, գրում է mediahub.am-ը։

«Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ, որոնք առիթ և պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման։ Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ իրավիճակը մեր երկրում շարունակում է մնալ վտանգաշատ ու մտահոգիչ։ Կատարվում են սխալ ու անընդունելի հայտարարություններ, օրինակ՝ Արցախի կարգավիճակի հետ կապված։ Մտահոգիչ է մեր ժողովրդի մեջ խորացող անհամերաշխությունը, անհանդուրժողության ոգին։ Այս իմաստով մենք մեծ աշխատանք ունենք կատարելու։

Մեր առջև ծառացած խնդիրները կարող են հաղթահարել միայն ազգային ներուժի ամբողջական համախմբմամբ», – նկատել է նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ