10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ստախոս Նիկոլը գործի է դրել իրեն ծառայող գործիքներին մեր դեմ քսի տալու անարդյունավետ մեխանիզմը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ, այսպես կոչված, Հանրային հեռուստաընկերության եթերում հերթական պետպատվերն էր. Պետրոսին հեռակապով հյուր էին կպցրել Սամվել Բաբայանին։

Ուղեղների լվացման նիկոլական գուռուները եւ ժողովրդին էշի տեղ դնելու վարպետները 3 նպատակ էին հետապնդում, երեքն էլ տապալված։

1. Արցախի քաղաքական դաշտի վրա սուր ճոճելն էր պետնախարար դառնալու հայտով, որպեսզի չըմբոստանան Նիկոլի՝ Արցախը հանձնելու դավադրության դեմ։

Այս մանյովրը տապալված է, քանզի Արցախում Բաբայանից շատ վաղուց չեն վախենում։

2. 44-օրյա պատերազմի մեղքը Նըկոլի վրայից հանելու փնթի փորձն էր, քանզի թե «նախկինների», թե գեներալների վրա մեղքը գցելը իրեն սպառած, դատարկ եւ կեղծ քարոզչական ճիգ է։

3. Սերժ Սարգսյանին կպնելը։ Երրորդ նախագահի կողմից վերջին ելույթներում բերված փաստերն ու փաստարկները անգամ ճարտասան եւ ստախոս Նիկոլը հերքել չի կարողանում։

Ուստի գործի է դրել իրեն ծառայող գործիքներին մեր դեմ քսի տալու անարդյունավետ մեխանիզմը։ Երբ Բաբայանի նման վարկաբեկված, դատարկ եւ հիվանդագին ինքնասիրահարված մեկը խոսում է լրջությունից եւ անլրջությունից, անգամ Նիկոլի կերած խաշած կուկուռուզի ծիծաղն է գալիս։

Ի մի բերելով փաստենք, որ Բաբայանի կողմից Նիկոլին երեկ մատուցած հերթական «բարոյական աջակցությունը» տապալված էր»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ