12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Բերման են ենթարկվել Սևան Աղաջանյանը և Ռոբերտ Ահարոնյանը

Քիչ առաջ Կոմիտաս փողոցի վրա գտնվող ՛՛Ազգային արժեքների պահպանման ճակատ՛՛ ՀԿ գրասենյակից բերման են ենթարկվել համակարգող Սևան Աղաջանյանը և ՛՛Սոցիալիստական շարժում՛՛ կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը:

Մեզ հետ հեռախոսազրույցում Աղաջանյանը նշեց, որ մեղադրվում են Եհովայի վկաների գույքը փչացնելու համար: Նրանք տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժանմունք:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եհովայի վկաները բողոքի ցույց են կազմակերպել ՛՛Ազգային արժեքների պահպանման ճակատ՛՛ ՀԿ գրասենյակի դիմաց:

Հիշեցնենք, երեկ ասուլիսին Սևան Աղաջանյանը հայտարարել էր, որ ՛՛Ազգային արժեքների պահպանման ճակատ՛՛ ՀԿ-ն պայքարելու է քայքայիչ այս աղանդի դեմ, քանի որ վերջիններս չեն ընդունում պետական դրոշը, օրհներգը և այն ամենը, ինչ վերաբերվում է պետականությանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ