«Մարդասպանության մեջ կասկածվող ու հայերին գլխատելով սպառնացող թուրքը, ենթադրում եմ, որ խառնեց Նիկոլի պլանները». Արտակ Զաքարյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/04/ECE49E36-522B-45EF-B532-AA055701290E.png)
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանցի զինծառայողի ձայնագրությունը բավարար է, որպեսզի վերջինս չհամարվի մոլորված: Նիկոլը երեկ փորձել է արդարացնել դրանց` ասելով, իբր երկու թուրքերը ճնշումներից ու նվաստացումներից փախուստի եղանակով լքել են Նախիջևանի իրենց դիրքերը և անցել են ՀՀ սահմանը:
«Դիրքը լքող թուրքը», որին ուժայինները երկու օրից ավելի չէին կարողանում հայտնաբերել, պարզվում է, որ կասկածվում է նաև Կապանում սպանություն գործելու մեջ:
Կարծում եմ հետաքննությունը կպարզի, որ սրանք ոչ թե համածառայակիցների ճնշումներից փախած ու զորամասը լքած հալածյալներ են (ըստ Նիկոլի 12.04.23թ. ԱԺ ում արված հայտարարության), այլ շեհիդ-դիվերսանտներ են, որոնց բուն նպատակն ու խնդիրները բոլորովին այլ են:
Պարզ է, որ Նիկոլը երեկ մտածում էր թուրքերին հասցեատիրոջը վերադարձնելու մասին:
Այդ պատճառով էլ նախապես տեղեկատվական այնպիսի դաշտ էր ստեղծում, իբրև խեղճերը փախել են Ադրբեջանից, ու հետ վերադարձնելն ամենամեծ պատիժը կլինի նրանց համար:
Սակայն մարդասպանության մեջ կասկածվող ու հայերին գլխատելով սպառնացող թուրքը, ենթադրում եմ, որ խառնեց Նիկոլի պլանները: Հիմա նա չի կարողանալու վերադարձնել, ու պետք է երկուսի նկատմամբ էլ քրեական վարույթ սկսվի` ծանրագույն մեղադրանքներով»: