21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեր զինծառայողները իրենց անձնազոհությամբ փորձում են սրբագրել իշխանության հանցավոր անգործությունը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՊՆ տարածած տեսանյութը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Մի կողմից այն արձանագրում է Ադրբեջանի հրահրած միջադեպը, բայց մյուս կողմից արձանագրում խնդիրներ, որոնք արդեն 2-3 տարի է հետապնդում են զինված ուժերին:

Ու՞մ հրամանով էր դիրքային խնդիրների շուրջ բանակցություններ վարվել ադրբեջանցիների հետ:

Ինչու՞ է թույլ տրվել ադրբեջանցիներին մեծածավալ ուժերով` զինված, մոտենալ հայկական դիրքին:

Արդյո՞ք դաս չի եղել իշխանությանը հետպատերազմյան 2021, 2022 թվականներին ադրբեջանցիների հետ նույնանման իրավիճակներում հայտնվելը, դրա ծանր հետևանքները մարդկային և տարածքային առումով, որովհետև իշխանությունն իր անպատասխանատու որոշումների հետևանքով զինծառայողներին կրկին կրակի տակ է մտցրել, ինչի հետևանքով 4 զոհ ունենք, 6 վիրավոր, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր:

Իշխանության քաղաքական որոշումների դառը պտուղները քաղում են մեր զինծառայողները, ովքեր իրենց անձնազոհությամբ փորձում են սրբագրել իշխանության հանցավոր անգործությունը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ