15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Փոխհրաձգություն սկսվեց, ընկերությունը ստիպված եղավ դադարեցնել հանքի աշխատանքը»․ Սոթքի ոսկու հանքի անձնակազմին տարհանել են

Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, աշխատակիցներին ստիպված են եղել տարհանել: Տեղեկությունը Sputnik Արմենիա-ին հայտնել են «Գեոպրոմայնինգ» ընկերությունից։

«Ժամը 17։15-ի սահմաններում փոխհրաձգություն սկսվեց, ընկերությունը ստիպված եղավ դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել անձնակազմին աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս պահին հանքը չի աշխատում», – հայտնել են ընկերությունից։

Հիշեցնենք՝ թշնամին վերսկսել է գործողությունները Տեղ գյուղի հատվածում, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ հայտնել էր, որ Որոշակի լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ, կրակոցներ են հնչել նաև Սոթքի շրջանում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ