12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Մելիքյան

Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հենց նոր Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրվեց քրօր 330-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Իմնեմնիմնի» փոդքաստով բռնության հրապարակային կոչ ենթադրաբար կատարելու համար։ Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Սամսոնյանը մեղքը բնականաբար չի ընդունել, ցուցմունք էլ չի տվել, սակայն մի քանի րոպեից «լայվ» ձեւաչափով կմեկնաբանի նորահարույց քրեական հետապնդումը։

ՀԳ. Էդ ո՞նց է ստացվում, որ ամբողջ երկիրը, ամբողջ մամուլը գրեց Ալենի կողմից քաղաքացու վրա թքելու մասին, բայց վարույթ չնախաձեռնվեց, իսկ «Իմնեմնիմի»-ով նախաձեռնվեց»,- գրել է նա

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ