18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տան, թե ինչու զորքերը համապատասխան մարտական վիճակի չեն բերվել. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«44-օրյա պատերազմի վերաբերյալ վերջին օրերին իշխանությունը տարբեր բնույթի ոչ առաջնային քննարկումների դաշտ է ձևավորել, որն իրականում մեծ ծուղակ է` դասալիքներից մինչև ռազմաճակատի լոկալ ուղղություններով դրվագների ուսումնասիրություն:

Գլխավոր խնդիրներից մեկն է հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ տեխնիկական հետախուզության և այլ աղբյուրներից եկող հավաստի տեղեկատվության պայմաններում, երբ ակնհայտ էր, որ պատերազմ է լինելու, ինչու՞ զինված ուժերը խաղաղից պատերազմականի չի բերվել:

Որքան հասկանում եմ, հարվածի գլխավոր ուղղություն Արցախի ՊԲ-ում եղել է ընդամենը զգոնության բարձրացում, իսկ ՀՀ բանակային կորպուսներից եկող ազդակները հակասական են:

Նիկոլ Փաշինյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տան, թե ինչու զորքերը համապատասխան մարտական վիճակի չեն բերվել:

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը և ինչու՞ ՊԲ-ն համապատասխան վիճակի հրաման չի ստացել, ի՞նչ հիմնավորմամբ է ԳՇ պետը մերժել զորքերը խաղաղից պատերազմականի փոխադրելու որոշումը:

Այս հարցերի պատասխանները պետք է տրվեն իրավապահներին, իսկ մնացածը ընդհանուր իրավական գործընթացների մաս պետք է կազմի:

Իհարկե շարունակում եմ պնդել, որ այս իշխանության պայմաններում քննիչ հանձնաժողովները, իրավապահ համակարգը քաղաքական իշխանությանը «ջրից չոր հանելու» գործառույթ ունեն և ասածս հաջորդ իշխանություններին է վերաբերվում:»

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ