21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայկ Կոնջորյանն է հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»

«Չնայած նախօրեին ՔՊ վարչության նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքն ու բարքը քննարկման առարկա չի դարձել, բնականաբար, խոսք չի գնացել նաեւ Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու մասին, որի վերաբերյալ կոչով էր հանդես եկել նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն ՔՊ խմբակցության մի թեւը որոշել է ԱԺ նախագահի դեմ գործընթաց գեներացնել, որը կյանքի են կոչում ինչպես ֆեյսբուքյան ստատուսների ու ֆեյքերի միջոցով, այնպես էլ՝ հրապարակային հարցազրույցներով։

Դիցուք, տերպետրոսյանական շրջանի գործիչ Վիգեն Խաչատրյանը հայտարարել է, թե արժե ԱԺ նախագահի հարցը քննարկել, Անդրանիկ Քոչարյանն էլ գրեթե նույնն է կրկնել․ «Տեր-Պետրոսյանը տեսակետ է ասել։ Հարգելով Տեր-Պետրոսյանի տեսակետը՝ այնուամենայնիվ, դա ուսումնասիրման կարիք ունի։ Դա պետք է քննության առարկա լինի»։

Մեր տեղեկություններով, Ալեն Սիմոնյանի դեմ գործընթացն իր ձեռքն է վերցրել եւ փորձում է առաջ մղել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որին հենց Ալեն Սիմոնյանն է հեղափոխությունից հետո բերել ՔՊ։ Ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ օձը տաքացնողին է կծում։ ՔՊ մեր աղբյուրներն ասում են, որ Կոնջորյանն ինքն է հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ