14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել և չի փոխվի: Այն, որ ադրբեջանցիները խոչընդոտել են ՀՀ-ից Արցախ խաղաղ բնակիչների վերադարձը, սադրանքներ հրահրել, դա նրանց էությունն է:

Առհասարակ Ադրբեջանի վերջին 3-4 ամիսների գործողությունները միջազգային ընկալման տեսանկյունից ամրապնդեցին այն մոտեցումը, որ արցախցիները որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում ապրել չեն կարող, քանի որ դա ուղիղ ֆիզիկական անվտանգության սպառնալիքի կհանգեցնի:

Ադրբեջանական հարձակումները, տարածքային առաջխաղացումները, խաղաղ բնակչության նկատմամբ կրակահերթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է կամ դրան հասնելու կարգավորումները, այլ տարածաշրջանն առանց հայերի հայեցակարգի առաջ մղումը»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ