05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հռոմի ստատուտը արագ վավերացնելու անհրաժեշտություն Հայաստանն այսօր չունի. դա ոչ դրական քայլ է Ռուսաստանի նկատմամբ. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դեմ հատուկ որևիցե քայլ չի արել. Ազգային ժողովը Հռոմի ստատուտը վավերացնելու մասին քննարկում չի ունեցել։

«Մենք միշտ մեզ պահել ենք որպես դաշնակից ու Ռուսաստանի դեմ հատուկ որևիցե քայլ չենք արել»,- «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ասել է նա։

Ալեն Սիմոնյանը աբսուրդ է որակել Հայաստանում Պուտինին ձերբակալելու մասին խոսակցությունները։

«Այնպես չէ, որ Հայաստանը պետք է իր վրա վերցնի այդ բեռը, դա աբսուրդ է, մենք միշտ մեզ պահել ենք դաշնակցի պես, ճիշտ ենք եղել մեր հարաբերությունների մեջ, ինչը թույլ է տալիս մեզ այսօր նաև քննադատել ՌԴ որոշ դիրքորոշումներ ու գործողություններ, որոնք անհասկանալի են մեզ համար»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Հռոմի ստատուտը արագ վավերացնելու անհրաժեշտություն Հայաստանն այսօր չունի։

«Դա ոչ դրական քայլ է Ռուսաստանի նկատմամբ, որի իմաստն ու ՕԳԳ-ն (օգտակար գործողության գործակից) ես չեմ հասկանում։ Հայաստանն այս հարցում չպետք է պիոներ լինի, նման քայլ անելը ես ճիշտ չեմ համարում»,- նշել է ԱԺ նախագահը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ