22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վլադիմիր Վարդանյանին մի քանի անգամ դիտողություն արեցի, որ իրեն նորմալ պահի. Մհեր Սահակյանը դուրս եկավ ՁՊՎ-ից

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որը ձերբակալվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար, այսօր ազատ արձակվեց։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի նիստում դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չարաշահել է իր լիազորությունները «բռի կերպով»։

«Հերթական անգամ նման վարքագիծ դրսևորելու համար փորձեցի նրան սաստել՝ պահանջելով, որ հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորներին, դրանից նա ավելի ոգևորվեց՝ կանգնելով իր տեղից ու քայլելով դեպի ինձ՝ գոռում էր, թե ում վրա ուզի կարող է գոռալ։ Հաշվի առնելով իշխանական պատգամավորների վարքագիծը՝ դիմեցի անհրաժեշտ պաշտպանության ու մեկ անգամ հարվածեցի նրան», – մանրամասնեց նա։

Սահակյանը վստահեցնում է՝ ոչ մի առարկայով չի հարվածել ՔՊ-ականին, հարվածել է ձեռքով, ձեռքն էլ կոտրել է։

Ասում է՝ որպեսզի վեճը չծավալվեր՝ հեռացել է նիստերի դահլիճից ու գնացել «Հայաստան» խմբակցության փորձագետների սենյակ։

Ինչ վերաբերում է միջանցքով վազելու կադրերին ու, իբր, զուգարանում թաքնվելու մասին ՔՊ-ականների պնդումներին՝ Մհեր Սահակյանն ասաց, թե վազել է նիստից ուշանալու ժամանակ։

Նա պնդում է՝ տեսանյութերը, որ տարածվել են, մոնտաժված են։

«Հավատացե՛ք, ամեն ինչ իր պատասխանը կստանա», – հավելեց Սահակյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր տեղի ունեցել։

Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։

Մհեր Սահակյանին տարել էին ոստիկանություն, ապա՝ ձերբակալել, Վլադիմիր Վարդանյանին՝ հիվանդանոց, ապա՝ դուրս գրել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին։

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ասել էր. «Բոլորի համար հանկարծակի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը կանգնել է, հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հարված է հասցրել գլխի հատվածում, բավականին ուժեղ հարված է հասցվել, որից հետո վազելով փախել է հանձնաժողովի սենյակից ու թաքնվել ԱԺ շենքում»։

Ավելի ուշ միջադեպի մասին խոսել էր նաև Վլադիմիր Վարդանյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ