21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վաղը նման հաղորդագրությունները սովորական կդառնան՝ զինվորները զոհվելու են՝ թյուրիմացաբար. Էդիկ Բաղդասարյան

Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի ԱԱԾ-ն այսօր հայտնեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Իսկ թե ինչ է նշանակում՝ «իրավիճակը էականորեն բարելավվել է» արտահայտությունը, չի բացատրում ԱԱԾ-ն: Ադրբեջանցիները հետ են քաշվել, ինժեներական աշխատանքներ այլեւս չեն կատարո՞ւմ մեր տարածքում, թե խոստացել են էլ առաջ չգալ:

Պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունից մի ուրիշ հատված՝ Հայաստանի հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈւ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Նոր բառապաշար է սա՝ առաջին անգամ է ՊՆ-ի հաղորդագրությունում «թյուրիմացաբար» բառը հանդիպում: Ու վաղը նման հաղորդագրություններն արդեն սովորական կդառնան՝ զինվորները զոհվելու են՝ թյուրիմացաբար»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ