22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատրաստ ենք ամեն միջոց կիրառել գեներալ Խաչատուրովի իրավունքների պաշտպանության համար. ՂՊՎՄ շտաբ

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, պաշտոնապես հայտարարում է, որ միանում է, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնության կազմակերպություններին, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության և «Պահեստազորի սպաների» շարժման հայտարարություններին։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը ուշիուշով հետևում է ռազմաքաղաքական իրադարձություններին և մշտապես հայ սպայի և զինվորի կողքին է։

Մենք զերծ ենք մնում ամեն տեսակի քաղաքական իրադարձությունուններից, հոսանքներից և հայտարարություններից, նույնքանով, որքանով էլ որ օրվա իշխանություններն են իրենց քիթն ու քաղաքականությունը հեռու պահում Բանակից։

Այսօր ցավով ենք նկատում, որ օրվա իշխանավորներն իրենց կուսակցական բարքերն են ներմուծել Պաշտպանության նախարարություն և Բանակ ու ի դեմս գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի՝ իրենց կամքին չհպատակվող սպաների նկատմամբ, իրենց ձեռքի գործիք իրավապահ համակարգի կողմից շինծու քրեական գործ են հարուցում։ Այս օրհասական պահին անգամ, ՀՀ Կառավարությունն անհրաժեշտ ջանք չի ներդնում Բանակը զորացնելու համար, այլ ընդհակառակը՝ բարոյալքում, պառակտում ու զինաթափում է, դրանով ազատություն տալով հակառակորդ Ադրբեջանի ձեռքերին ու ախորժակին, որը վտանգ է մեր ազգային անվտանգությանը։ Ուստի Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը պաշտոնապես հայտարարում է, որ միանում է շարժմանը և պատրաստ է ամեն միջոց կիրառել, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի և Ադրբեջանին ծնկի բերած այլ հերոս սպաների իրավունքների պաշտպանության համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ