29 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Մխրճվելով ՀՀ տարածք՝ Ադրբեջանը լուծել է դիրքավորման խնդիր. ստեղծված իրավիճակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Աբրահամյան

Ադրբեջանը մխրճվելով ՀՀ տարածք, լուծել է դիրքավորման խնդիր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Դա ունի երկու հիմնական նպատակ. առաջինը՝ իր զորքերի համար ապահովել է ծառայությունն իրականացնելու անհրաժեշտ բավարար պայմաններ, և երկրորդ՝ հնարավոր կամուրջ ձևավորել հետագայում պլանավորելիք գործողությունների համար։ Ադրբեջանն իր համար դաշտը նախապատրաստում է բոլոր սցենարային զարգացումների համար», – ասաց Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուն քաղաքական իշխանությունն է և Նիկոլ Փաշինյանը։

«Այն գործընթացները, որոնք պետք է տեղի ունենային երթուղու փոփոխմանը զուգահեռ, ենթադրում են քաղաքական կոնկրետ որոշումներ, որոնք չեն կայացվել», – ասաց Աբրահամյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ