05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Էս ցուցանակը սովորական թիթեղ չէր։ Էս ցուցանակին գրված բառերը սովորական բառեր չէին։ Այս ցուցանակը թափոն չպիտի դառնար…»

Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Էս ցուցանակը սովորական թիթեղ չէր։

Էս ցուցանակին գրված բառերը սովորական բառեր չէին։

Էս ցուցանակի մոտ յուրաքանչյուրը և բոլորը հուզվում էին… կանգնում… նկարվում…

Մի տարի առաջ հրապարակավ խնդրել էինք, գոնե, ճանապարհը հանձնելուց առաջ հանել այն. այո’, մի օր այն կրկին տեղադրելու երազանքով… նպատակով…

Ասում եք՝ պարտվել ենք, որովհետև Ազգային Գաղափար չունեինք, Ազգային Նպատակ չունեինք…

Ունեինք. Ազատ Արցախն էր Ազգային Գաղափարը…

Իսկ սատանան մանրուքներում է…

Իսկ մենք շարունակում ենք հանդուրժել սատանային…

Այսքան սիրելով կյանքը՝ չենք պայքարում հանուն այդ կյանքի։ Իսկ կյանքը Հայրենիքն է ու Հայրենիքում է…

Հ.Գ. Այս ցուցանակը թափոն չպիտի դառնար…»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ