24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեր ժամանակ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, սրանց դեպքում, ցավոք, թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդգծեց, որ Սամվել Ֆարմանյանի գրքում շատերը կտեսնեն իր վարած ֆուտբոլային դիվանագիտության և գործող իշխանությունների վարած հայ-թուրքական գործընթացի տարբերությունը:

«Տարբերությունն այն է, որ մեր ժամանակ՝ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց վարած դիվանագիտության ընթացքում, ցավոք, թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նա չգիտի, թե այս իրավիճակում ինչ կտա Հայաստանին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը.

«Շատ բան է խառնվել: Անկեղծ ասած՝ այն ժամանակ մեր նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհների բացումն էր կամ տնտեսական ինչ-որ նպատակներ ունեինք, մեր հիմնական նպատակը Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր: Մեր ցանկությունն էր, որ Թուրքիային հեռու պահենք գոնե բացահայտ ռազմական աջակցություն ցույց տալուց Ադրբեջանին: Եթե մի սկզբունքային որոշում ես կայացնում, ապա ինքդ քո ներսում հաշվարկում ես՝ եթե ստացվի, ի՞նչ օգուտ է լինելու, եթե չստացվի, ի՞նչ օգուտ է լինելու: Ես կարծում եմ, որ չստացվելու պարագայում մենք բավական օգուտներ քաղեցինք, որովհետև միջազգային հանրությունը համոզվեց, որ հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք: Իսկ հիմա թե ինչ կտա, ես չգիտեմ, նայած՝ ինչ են բանակցում:

Մենք գոնե բանակցային փաթեթը հրապարակել էինք, դուք տեղյա՞կ եք՝ իրենք ինչի մասին են բանակցում, ինչ են խոսում: Ուրիշ բան, որ հաճախ կրկնում են՝ առանց նախապայմանների է: Շուտ-շուտ կրկնում են, որ հանկարծ չմոռանան, էլի: Բայց մենք ի՞նչ գիտենք՝ առանց նախապայմանների է, թե նախապայմաններով, որովհետև ուրիշ հայտարարություններ էլ են հնչում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ