24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Գործ ունենք «մարդկանց» հետ, ովքեր խաղաղության քողի տակ հանձնում են ամեն ինչ և ամայացնում են Երևանը, քոքահան են անում երկար տարիներ խնամված ծառերը…». Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սակուրա ծաղիկը Չինացիների համար կարևոր խորհուրդ ունի։ Սակուրա նշանակում է «նոր կյանքի սկիզբ»,«վերածնունդ» և չինացիների համար կառուցողական նշանակություն ունի թե´ սակուրա բառը, թե´ դրա նշանակությունը, և թե ´ ծաղիկի խորհուրդը։

Հիմա արի ու հազարամյակների մշակույթ ունեցող չինացիներին բացատրի, որ Հայաստանը, որը ևս ունի հազարամյակների մշակույթ, ուզուրպացված է մի ոհմակի կողմից, որոնք ոչնչացնում են և հայկական մշակույթը, և ավանդույթները, և, փաստորեն աղավաղում են չինականը.

Ա. Քանդում են հինը, փոխանակ պահպանեն հինը` կառուցելով նորը.

Բ. Իրականացնում են ծառերի սպանդ։ Եվ այս կոնտեքստում հատկանշական եմ համարում նշել, որ հիմա բնապահպաններն ավինյանին այդպես տերևաթապ պետք է անեին, ոնց նա արեց ծառերը
Գ. Մենք գործ ունենք «մարդկանց» հետ, ովքեր խաղաղության քողի տակ հանձնում են ամեն ինչ և նույն տրամաբանությամբ ամայացնում են Երևանը, քոքահան են անում երկար տարիներ խնամված ծառերը, պուրակներում խաղացող երեխաներին զրկում են մաքուր օդ շնչելու հնարավորությունից և այդ ամենն անում են ծառատունկի քողի տակ»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ