24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Սրա՞նք են խոսում փախնելու մասին, ազգային շահը ոտնահարող իշխանության հետ գործ ունենք. Արծվիկ Մինասյան

Այս իշխանության վարքագիծն է՝ ամեն գնով փորձել սահմանափակել մարդկանց իրավունքները. մեր խմբակցության պատգմավորների բազմաթիվ գրավոր հարցումներն անտեսվում են իշխանության կողմից, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Հերթական մանիպուլյացիաներն անելով՝ ակնհայտ խախտում են օրենսդրական պահանջները։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ իշխանությանն ասել ենք, թե այս տեղեկատվությունը անհրաժեշտ է. կա՛մ չեն պատասխանել, կա՛մ ասել են պետական գաղտնիք է։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի ապօրինի իշխանության հետ գործ ունենք, ազգային շահը ոտնահարող իշխանության հետ գործ ունենք։ Հիմա սրա՞նք են խոսում փախնելու մասին։ Ակնհա՞յտ է չէ, թե ովքեր են իշխանության», – ասաց Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե հունվարի 25-ին գրավոր դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղարին, խնդրել, որ ծանոթացնի «Խաղաղության պայմանագրի» հայկական կողմի առաջարկներին, սակայն 2 ամիս է անցել, այդպես էլ պատասխան չի ստացել:

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ասաց, թե իրենց իշխանությունը որևէ խոչընդոտ չի ստեղծել ընդդիմության համար բանակցային գործընթացին ծանոթանալու հարցում։

«Մենք առաջարկել ենք, ընդդիմությունը փախել է պատասխանատվությունից», – ասաց Հովհաննիսյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ