22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տիգրան Ավինյանի քաղաքապետ դարձնելու ծանրաձողը ՔՊ-ն գցել է ոտքերին․ «Իրավունք»

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուլիսներում փնթփնթում են վաղաժամ քաղաքապետի թեկնածու հռչակված Տիգրան Ավինյանի անհամբերությունից: Վերջինս պահանջում է օր առաջ իրեն Երեւանի քաղաքապետ կարգել, իսկ վերին օղակներում ամենեւին էլ նման մտադրություն չկա: Իշխանության օրակարգում շարունակում է մնալ սեպտեմբերին հերթական ընտրություններ անելը, քանի որ վստահություն չկա, որ ընտրության արդյունքում այս անգամ չեն կորցնի մայրաքաղաքային իշխանությունը»:

Իսկ թե ինչո՞ւ Հրաչյա Սարգսյանը շտապեց լքել քաղաքապետի պաշտոնը, սա էլ հերթական տուրքն էր Տիգրան Ավինյանին, որպես ապացույց եւ հոգու հանգստություն, որ ՔՊ-ն չի պատրաստվում վերջին պահին «գցել» գահավիժող վարկանիշով Ավինյանին եւ սեպտեմբերյան ընտրություններին քաղաքապետ։ դարձնել Հրաչյա Սարգսյանին:

Նիկոլ Փաշինյանը սրանով նաեւ չեզոքացնում է Տիգրան Ավինյանի կողմից հնարավոր դավադրությունները՝ ուղղված նիկոլապետության սասանման:

Ի դեպ, Հրաչյա Սարգսյանի այսքան նվաստացումները եւ հրաժարականի հուզիչ ու առանց կսմիթների հայտարարությունը եւս ուներ իր պատճառները: Հայկ Մարությանից ազատվելու գործուն մասնակցության եւ իր բախտի բերմամբ թե պատահմամբ ձեռք բերած քաղաքապետի աթոռն այսքան հեշտությամբ լքելու համար, իհարկե, նախագահ Վահագն Խաչատուրյանն առնվազն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ պետք է շնորհեր Հրաչյա Սարգսյանին, բայց որոշել են բավարարվել Նիկոլ Փաշինյանի կողմից գործադիրում աշխատանքի տեղավորելով:

Ընդ որում՝ սա թեթեւ ապտակ է նաեւ Տիգրան Ավինյանին, ով կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում պարծեցել էր, թե գործադիրում աշխատելու փորձառությամբ է պայմանավորված՝ քաղաքապետի փոխարեն գործադիրի նիստերին իր մասնակցությունը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ