22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է թերահավատությամբ վերաբերել այն արտահոսքերին, որոնք վերաբերում են կոնֆիդենցիալության ոլորտին:

Նա ասաց, թե Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել են, որ ճանչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:

«Ինչո՞ւ ենք մենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև եթե մենք չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն էլ չի ճանաչելու մերը, այլ խնդիր է, որ երբ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքը փորձում է այլ դռնով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելուն ուղղված գործողություններ իրականացնել», – ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով` ԼՂ ժողովրդի անվտանգության ու իրավունքների հարցը պետք է հասցեագրվի ու առաջնային շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը:

Խոսելով ՀԱՊԿ-ից` Փաշինյանն ասաց, թե երբ 2022 թվականին ՀԱՊԿ նախագահն այցելել է Հայաստան, ասել է, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ Հայաստանը դուրս կգա կազմակերպությունից:

«Ես ասացի` գիտեք, կարծում եմ` մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախություն, որն առկա է ՀՀ-ում, մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից: Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից ու դա մեզ անհանգստացնում է ու այն, ինչ տեղի է ունեցել, ոչինչ չենք թաքցրել, տեղի է ունեցել հրապարակային», – հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նա ասաց, թե Հայաստանը հաճույքով կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ իրենք ժողովրդին սխալ ուղերձ են հղում:

Վարչապետն ասաց, թե Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է բոլոր հնարավոր հոդվածներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ