04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանի տարածաշրջանը լքելու դեպքում կարող եք ասել՝ բարի գալուստ «էրմենիստան»». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատմություն սովորեք որ հիմարաբար հույս չդնեք Արևմուտքի օժանդակության վրա. մեկ անգամ արդեն Արևմուտքը հրաժարվել է Հայաստանի մանդատից՝ կանաչ լույս վառելով թուրքական արշավանքի համար։

Հայաստանում գործող թրքահպատակ ռեժիմի քարոզչամեքենան փորձում է կեղծ թեզ շրջանառության մեջ դնել, թե որքան Ռուսաստանն ուժեղ է, այնքան Թուրքիայի դերը կարևորվում է։
Հետևաբար, եթե ռուսները թուլանան, Արևմուտքը թույլ չի տա թուրքերի հզորացումը։

Սա ոտքից գլուխ կեղծ թեզ է։

1917-ին Ռուսական կայսրությունը փլուզվեց, բայց Թուրքիան գրավեց ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլ նաև հասավ մինչև Ալեքսանդրապոլ և Ղարաքիլիսա, իսկ Բաթումի պայմանագրով Հայաստանին հատկացրեց ընդամենը 10.000 քառակուսի կմ տարածք։

Եվ ինչպես իրավացիորեն նշում էին ժամանակի գերմանացի պատմաբանները՝ հայերը Սևանա լճում լողալու տարածք ունեին, բայց չորանալու՝ ոչ։

Ավելին. 1920-ին ԱՄՆ-ն փաստացի հրաժարվեց իրեն հատկացված Հայաստանի «մանդատից», որևէ զինվոր չուղարկեց Հայաստանը պաշտպանելու և ընդամենը հետևում էր, թե ինչպես են թուրքերը գրավում Արևելյան Հայաստանը, որի արդյունքում կնքվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը/1920թ. դեկտեմբերի 2/:

Իսկ այդ պայմանագրով Հայաստանը փաստացի վեր էր ածվում «թուրքական վիլայեթի»։

Ո՞վ թույլ չտվեց, որ Հայաստանը դառնա «թուրքական վիլայեթ»։

Հաստատ ոչ Արևմուտքը։

Հանրահայտ փաստ է, որ 1990-ականների սկզբին թուրքերը պատրաստ էին հարվածել նաև Հայաստանին, նույնիսկ Թուրքիայի նախագահ Օզալը դիտարկում էր «մի քանի ռումբ պայթեցնել Հայաստանի տարածքում»:

Քննարկվում էր նաև Նախիջևանից թուրքական ուժերի հարձակումը Հայաստանի վրա, բայց դա թույլ չտվեց Ռուսաստանը և անձամբ մարշալ Շապոշնիկովը 1992-ի մայիսի 20-ին ՝իր կտրուկ հայտարարությամբ։

Արցախյան պատերազմի ժամանակ Ռուսաատանը մեզ մեծ ռազմական օժանդակություն է ցուցաբերել։

Իհարկե եղել են նաև խնդիրներ, բայց թուրքական սպառնալիքի գլխավոր զսպող ուժը Ռուսաստանն է։

44 -օրյա պատերազմի ժամանակ ու՞ր էր Արևմուտքը, ինչու՞ իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ձեռքը չէր «բռնում»։

Ո՞վ կանգնեցրեց պատերազմը։

Արևմուտքը, թե՞ Ռուսաստանը։

Իսկ պատերազմն ավելի շուտ կդադարեր , ավելի քիչ զոհերով ու ավելի լավ պայմաններով, եթե Փաշինյանն ընդուներ 2020-ի հոկտեմբերի 19-ի Պուտինի առաջարկը։

Այսօր ու՞մ զոքերն են Արցախի մնացած մասը պահում, որ ադրբեջանցիները չմտնեն Ստեփանակերտ։

Մի հատ ձեր Նիկոլին հարցրեք՝ եթե ռուս խաղաղապահները չլինեին, վտանգ կա՞ր, որ ամբողջ Արցախն ու Հայաստանի մի մասը թուրք-ադրբեջանական զորքերն օկուպացնեին։

Ուստի պարզ և հստակ է, Ռուսաստանի տարածաշրջանը լքելու դեպքում կարող եք ասել՝ բարի գալուստ «էրմենիստան»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ