03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեզ միշտ հեշտությամբ պառակտել են նոր կոտորել, մեր ամրոցի դռները հայն է ներսից բացել՝ կոտորել…».Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը գրում է.

Մենք, այսօր՝ Հայաստանը և ժողովուրդը, ապրում ենք նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ, Յոզոֆ Գեբելսի նկարագրածով.

«Խլիր ժողովրդից նրա պատմությունը և մի սերունդ հետո նա կվերածվի ամբոխի, իսկ ևս մի սերունդ հետո նրան կարելի է կառավարել հոտի նման…»: Գեբելս.

Բացատրեմ.
Մեզնից 2018-ին խլեցին երրորդ Հանրապետության պատմությունը, և մենք դառանք ամբոխ. 2020-ին խլեցին մեր մատաղ սերունդը, որը պատրաստ էր Հայրենիքի համար պայքարել և զոհվել հանուն Անկապության, և 2021-ի ընտրությունների արդյունքով, մեզ սկսեցին կառավարել իբրև հոտ, ցավալի է չէ՞, բայց իրականություն:

Մեզ միշտ հեշտությամբ պառակտել են նոր կոտորել, մեր ամրոցի դռները հայն է ներսից բացել՝ կոտորել… Տիրելով Հայոց լեռնաշխարհը՝ կրկին կոտորել…

Հայ ժողովուրդը, պատմությունից դաս չքաղելով դարեր է անցել դժողքի միջով, այդպես էլ խելք չհավաքելով: Եվ հիմա, մեզ կրկին պառակտում են, որ նորից կոտորեն, և կոտորելով տանեն՝ դեպի Դեր Զորի ճամփաներ….»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ