22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Փաշինյանի՝ զինվորական կացարանում բռնկված հրդեհի վարկածին քաղաքացիների 70 տոկոսը չի վստահում». GALLUP

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև 2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ 15 զինվոր զոհվեց, 3-ը ծանր վիճակում տեղափոխվեց հիվանդանոց:

«Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դեպքի պատճառի վարկածը, ըստ որի՝ սպան 5 լիտրանոց բենզինի տարայով փորձել է վառել վառարանը, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհը»,- ասաց Արամ Նավասարդյանը։

Նա ներկայացրեց հարցման արդյունքները, թե քաղաքացիները որքանո՞վ են վստահում Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված պաշտոնական վարկածին:

Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի վարկածին «լիովին վստահում է» 6.5 տոկոսը, «ավելի շուտ վստահում է» 12.3 տոկոսը:

Մի ծաղրածուի թատրոն
«Կռիվն ավելի է թեժանում. ավելի քան 90 ռազմական ինքնաթիռ է տեղափոխվել Ադրբեջան. ծանր իրադարձություններ են սպասվում». Աբրահամ Գասպարյան
ՄԱԳԱՏԷ-ի վրա չեն կարող ազդել. միակ կառույցը, որի վրա կարող են ազդել, այսօրվա վարչապետի ղեկավարած կառավարությունն է. Էներգետիկ փորձագետ
«Ավելի շուտ չեմ վստահում»՝ նշել է հարցվածների 18.8 տոկոսը, «ընդհանրապես չեմ վստահում»՝ 51.7 տոկոսը: Այսինքն, գրեթե 70 տոկոսը չի վստահում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված այդ վարկածին, իսկ 10 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին:

«Այսինքն՝ մոտավորապես միայն 20 տոկոսն է ինչ-որ չափով վստահում Նիկոլ Փաշինյանի այդ պաշտոնական վարկածին, որը, կարծում եմ՝ պետք էլ չէր ներկայացնել, քանի որ դեռ չկար հետաքննություն, չկային արդյունքներ, բայց Նիկոլ Փաշինյանն առաջ քաշեց պաշտոնական վարկածը, և, ինչպես տեսնում եք, վերջին 1.5 ամսվա ընթացքում հետաքննությունը ոչ մի առումով չի փորձում դուրս գալ այդ սահմանից: Ինչևէ, սպասենք հետաքննության ավարտին և տեսնենք, թե որքանով է այն համապատասխանում Նիկոլ Փաշինյանի վարկածին»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Նա չպնդեց, բայցև չբացառեց, որ այս ցուցանիշը կարելի է էքստրապոլացնել ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքացիների ունեցած վստահությանը.

«Եթե նա դա ասեր 2018 թվականին, կարծում եմ, գրեթե 90 տոկոսը կարող էր վստահել իր խոսքին, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, ինչի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Հատկանշական է, որ զոհված զինծառայողների ծնողները ևս չեն հավատում պաշտոնական վարկածին, նրանք սեփական հետաքննությունն են սկսել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ