27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՂ հարցի որևէ լուծում չի կարող լինել հիմնված բռնությունների կամ պատերազմի վրա. ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան. Tert.am

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ով երկրորդ օրն է, ինչ աշխատում է Հայաստանում, այսօր հանդես եկավ իր առաջին մամուլի ասուլիսով, գրում է Tert.am-ը:

Նա նախ հայերեն ողջունեց բոլոր ներկաներին, այնուհետև ասաց, որ երբ Հայաստանը նոր էր ձևավորվում որպես անկախ պետություն, ԱՄՆ-ի պետքարտուղարությունում պատասխանատու է եղել Հայաստանի հետ կապված հարցերով: Դեսպանն ընդգծեց, որ ինքն ուրախ է, որ ստանձնել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի աշխատանքը:

«Առավոտյան իմ հավատարմագրերը հանձնեցի ՀՀ Նախագահին և ասացի, որ առաջին շաբաթներին ու ամիսներին ես  ուզում եմ ավելի շատ լսել, սովորել, գաղափարներ իմանալ ու կարծիքներ իմանալ այն մասին, թե ինչպես կարող ենք զարգացնել հարաբերութունները, ինչպես հասնել մեր  նպատակներին»,-ասաց նա:
Նորանշանակ դեսպանին ուղղված առաջին հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի խնդրին: Հարցին, թե ԱՄՆ-ն տարածաշրջանում ո՞ւմ վրա է հենվում և ի՞նչ է իր համար Ադրբեջանը, դեսպանը պատասխանեց. «Կարծում եմ, որ պետք է սկսենք այնտեղից, որ ԱՄ-ն պաշտպանում է ԼՂ խնդրի շուրջ բանակցային կարգավորման գործընթացը: Որևէ լուծում չի կարող հիմնված լինել բռնությունների կամ պատերազմի վրա, մեզ համար անհանգստացնող էր լարվածությունը և այն հռետորաբանությունը, որ ԼՂ հարցի շուրջ ձևավորվում էր: ԱՄՆ-ն պաշտպանում է Մինսկի խմբի գործընթացը՝ որպես լուծման լավագույն ուղի»:
Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ հարկ է նշել, որ Մինսկի խմբի գործընթացը միջնորդական գործունեություն է, և այն չի կարող  որևէ մեկին որևէ բան պարտադրել:

«ԱՄՆ-ն, Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան բռնության ցանկացած դրսևորում դատապարտելով, քանի որ դա հանդիսանում է կողմերի ստանձնած պարտավորությունների խախտում»,-ասաց նա:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ