17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կառավարական կաբինետում բարձրացվել է Սասուն Խաչատրյանի ազատման հարցը․ «Ժողովուրդ»

. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իրավապահ համակարգում ինչ-ինչ խմորումներ են ծավալվում:

Դեռ Ամանորին խոսակցություններ են պտտվել այն մասին, որ քաղաքական իշխանությունները դժգոհ են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գործունեությունից, եւ ինքն էլ է հասցրել շատ տեղեր դժգոհել, թե հոգնել է ծանր աշխատանքից, անգամ կառավարական կաբինետում բարձրացվել է Սասուն Խաչատրյանի ազատման հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սասուն Խաչատրյանի փոխարեն, որպես լավագույն թեկնածու, տեսել են գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին, որը պրոֆեսիոնալ քննիչ է եւ հեռանկարային պաշտոնյա:

Իրավապահ համակարգում լուրեր կան, որ Խաչատրյանը հասցրել է կարգավորել է իր գործերը քաղաքական իշխանության հետ եւ դեռ շարունակում է պաշտոնավարել: Որքան ժամանակ՝ ապագայում կերեւա»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ