25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«2020թ․ հետո, ոչ միայն հայ կանայք, այլև հայ տղամարդիկ, եթե ոչ միայն հայ են, այլև մարդ, չեն կարող երջանիկ լինել». Ավետիք Իշխանյան

ԿԵՂԾ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ

Աչքիս ընկավ, որ լեդիմակբեթյան ախտանիշով վարչապետուհին շնորհավորելով մարտի 8-ը, այսպիսի «հանճարեղ» միտք է հայտնել․ «․․․մեզ անուղղակիորեն սովորեցրել են, որ երջանկությունը անառակների բանն է»։

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կեղծ շնորհավորանքներ:

Համենայն դեպս, ես այս «հանճարեղ» միտքը առաջին անգամ եմ լսում։ Ինքս տեսել, շփվել եմ բազմաթիվ երջանիկի հայ կանանց հետ․․․մինչև 2020 թվականը։

2020թ․ հետո, ոչ միայն հայ կանայք, այլև հայ տղամարդիկ, եթե ոչ միայն հայ են, այլև մարդ, չեն կարող երջանիկ լինել։

Կարելի փաստել, որ 2018թ․, հատկապես 2020թ հետո երջանկությունը դարձավ իսկապես անառակների մենաշնորհը։ Իսկ թե ովքեր են այդ երջանիկները, կարծում եմ բոլորին պարզ է։

Մարտի 8-ի առթիվ, անամոթաբար շնորհավորել է նաև վարչապետուհու ամուսին-դավաճանը, որը դժբախտացրել է տասնյակ հազարավոր հայ կանանց։ Սպասելով թիվ մեկ դավաճանի խոսքին, քիչ անց շնորհավորական ուղերձ է հղել նաև վարչապետ-դավաճանի հավատարիմ թութակ՝ ողորմելի պսևդոնախագահը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ