29 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է Ադրբեջանին․ արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք․ Փաշինյան

Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է Ադրբեջանին, բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք, որովհետև երբ մենք էլ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ, դրա արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ենթադրություն հայտնեց, որ որոշ ժամանակ անց «ինչ-որ արձագանք կլինի» Ադրբեջանից։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ այս ընթացքում խաղաղության պայմանագրի շուրջ «աշխատանքի 3 շրջափուլ է եղել»։

«Այսինքն, նրանք են առաջարկ տվել, մենք ենք արձագանքել, և այդպես՝ երեք անգամ։ Աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակենք։ Անկախ առերես հանդիպումներից՝ նաև փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում, և այդ աշխատանքները միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում»,- ասաց Փաշինյանը։

Վերջերս ադրբեջանական կողմին ենք փոխանցել նաև սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ, տեղեկացրեց նա։

«Նաև դրա արձագանքին ենք սպասում։ Իսկ այն առաջարկները, որոնք մենք արել ենք նախկինում՝ կոմունիկացիաների բացման, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, այդ բոլոր առաջարկները շարունակում են մնալ ուժի մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ