03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ. Նիկոլ Փաշինյան

Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ։ Իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց իրականում Մարտի 1-ը շատ ավելի լայն համատեքստ ունի, և զոհված մեր եղբայրների պայքարի խորհուրդը բոլորովին ուրիշ բանի մասին է, Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրականում Մարտի 1-ը 2008 թվականի ժողովրդավարության պակասի կամ բացակայության մասին էր։ Մարտի 1-ի խորհուրդը հենց այսպես մենք պետք է ընկալենք։ Եվ առնվազն այդ մասով Մարտի 1-ի պայքարը, զոհողությունները հասել են իրենց նպատակակետին, այսօր ՀՀ-ում ընտրություններ կեղծելն արդեն իսկ շրջված էջ է, որին այլևս վերադարձ չի լինի։ Դրա երաշխավորը ոչ թե որևէ կառավարություն կամ կուսակցություն է, այլ դրա երաշխավորը ՀՀ ժողովուրդն է, որն, ի վերջո, 30-ամյա անկախության, պետականության ընթացքում ճշգրտել է իր նպատակակետերը», – հայտարարեց Փաշինյանը։
Նա նշեց, թե ժողովրդի նպատակակետն անկախ, ինքնիշխան, ուժեղ պետությունում ազատ և ստեղծագործ կյանքով ապրելու տեսլականն է։

«Մարտի 1-ն այն մասին էր, թե ինչպես ենք մենք օգտագործում այն ժամանակը, որը մենք ունենք որպես պետություն։ Մարտի 1-ին, հետագայում նաև 2020 թվականի սեպտեմբերին, ըստ էության, արտահայտվեցին այն վատնված ժամանակները, որոնք պիտի մենք օգտագործեինք պետություն, ինստիտուտներ, անկախություն, ինքնիշխանություն, բարեկեցություն և տնտեսություն կառուցելու համար», – ասաց Փաշինյանը՝ հավելելով, թե Մարտի 1-ը ոչ թե պատճառ է, այլ՝ հետևանք։

«Մեր բոլոր պռոբլեմները ոչ թե պատճառ են, այլ՝ հետևանք։ Հետևանք են մեր՝ ինչ-որ տեղ անգործության, ինչ-որ տեղ չափից ավելի մեծ կոմպրոմիսների գնալու, հանդուրժողականություն ցուցաբերելու շատ երևույթների նկատմամբ», – նշեց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ