22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առաջարկներ կան, որոնց շուրջ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև կոնսենսուս կա. ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Հայաստանը վաղուց պատրաստ է խաղաղության պայմանագրի կնքմանը:

«Բայց Ադրբեջանի կողմից անընդհատ ներկայացվող նոր առաջարկներն ու իրավիճակները, որ տեղի են ունենում սահմանին, իրենց կողմից խնդիր են դարձնում խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը, բայց, այնուամենայնիվ, մենք ամեն ինչ անելու ենք, որ հնարավորինս արագ կնքվի խաղաղության պայմանագիրը», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

Նա նշեց, թե Հայաստանն իր շահերը առաջ տանելու ու լավ պայմաններ ստեղծելու ուղղությամբ պետք է մտածի:

ԱԺ նախագահը հայտարարեց, թե առաջարկներ կան, որոնց շուրջ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև կոնսենսուս կա:

«Այո՛, կան, բայց ես չեմ կարող դրանք բարձրաձայնել, կարող եմ ասել, որ դրանք միջազգայնորեն ընդունված սկզբունքներն են», – նշեց նա:

Հարցին՝ այնուամենայնիվ, կա՞ն կարմիր գծեր, որ չպետք է անցնել, ԱԺ նախագահն արձագանքեց. «Այդ գծերը նրանք են, որ մենք չենք կարող խաղաղության պայմանագրի մեջ ականներ դնել ՀՀ պետականության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ, դրանք կարմիր գծեր են»:

Նա ասաց՝ թող չլինի այնպիսի տպավորություն, որ Հայաստանը խաղաղության պայմանագրով հետ է կանգնում Արցախի շահերի պաշտպանությունից, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունից:

«Մենք պետք է հասկանանք՝ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որն ունենք, ինչ-որ մասով մեզ բավարարո՞ւմ է ու արդյոք նոր դրույթ դնելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանգրի մեջ՝ չեղյալ չենք հայտարարի նոյեմբերի 9-ում տեղ գտած մեզ համար, Արցախ ժողովրդի համար կարևորագույն արձանագրումները, որոնց տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը», – ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ