22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ադրբեջանում պատրաստվում են նվաճել հերթական հայկական տարածքը». Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն այսօր «Հայաստան-Թուրքիա-Իրան-Ադրբեջան. Արցախի հարցը երեկ, այսօր, վաղը» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ Ադրբեջանը երբեք չի եղել ո՛չ Թուրքիայի կրտսեր եղբայրը, ո՛չ էլ դաշնակից պետություն։ Երբ հորինվում ու ստեղծվում էր Ադրբեջան պետության կոնցեպտը, այն ըստ էության հանդիսանում էր Հարավային Կովկասում Թուրքիայի շարունակությունը կամ Թուրքիայի նահանգներից մեկը։

«Ինքնին Ադրբեջան պետությունը ոչ թե պետական միավոր է, այլ Թուրքիայի, դրանից առաջ՝ Օսմանյան կայսրության քաղաքական ծրագիրը Հարավային Կովկասում։

Այսօր ևս՝ 2020 թվականի նոյեմբերից հետո ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանի ամբողջ պետական համակարգը, ինչպես նաև հասարակական տարբեր կառույցներ լիարժեք ինտեգրվում թուրքական պետության հետ։ Այդ ամենի վառ ապացույցն ադրբեջանական բանակի վերածումն է թուրքական, ըստ էության, արևելյան դաշտային բանակի։ 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո մենք տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիայի Գլխավոր շտաբը ղեկավարում Ադրբեջանի Զինված ուժերը։ Ժամանակակից Ադրբեջանը վերածվում է Թուրքիայի ամենաարևելյան նահանգի»,- շեշտեց Վարուժան Գեղամյանը։

Նրա դիտարկմամբ՝ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանում կտրուկ բարձրացել են հակահայկականության միտումները։ Ադրբեջանում ավելի շատ են սկսել խոսել այն մասին, որ հայերն «ամենավատն են, նրանք թշնամի են, նրանց պետք է սպանել» և այլն։ Եվ այս ամենն արվում է այդ երկրի բոլոր մակարդակներում։
Այն, ինչին մենք այսօր ականատես ենք լինում երբեմն ռազմաճակատի գծից, կամ Բաքվում մեր հայ ռազմագերիների պարագայում, երբ տեսնում ենք, որ հայերին խոշտանգում են, սա Ադրբեջանում չի առաջացնում դժգոհություն, ընդհակառակը՝ առաջացնում է ոգևորություն։ Այսինքն՝ Ադրբեջանի հասարակությունը լիարժեք հակահայ է տրամադրված, այսինքն՝ հայերը դեհումանիզացված են, չեն համարվում մարդիկ։ Սրա վառ արտահայտումն Ալիևի հնարած կոնցեպտն է. «հայերը շներ են, որոնց պետք է վռնդել»։

Եթե մինչև 2020 թվականն Ադրբեջանում բոլոր հարցերի կենտրոնում Արցախն էր և Արցախը վերածվել էր լիարժեք մոբիլիզացիայի գլխավոր կենտրոնի, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը Ղարաբաղի շուրջ ստեղծվածը փոխարինել է ուրիշ անունով՝ Զանգեզուրով կամ Սյունիքով։ Սա մեզ մոտ չպետք է առաջացնի ծիծաղ, այլ սթափության զգացողություն, որովհետև այդ պետությունում պատրաստվում են նվաճել հերթական հայկական տարածքը, պատրաստվում են ցեղասպանության ենթարկել հերթական խումբ հայերի»,- նշեց Վարուժան Գեղամյանը։

Ըստ նրա, ամեն ինչ Սյունիքով չի սահմանափակվելու, հաջորդը, օրինակ, կլինի Վայոց ձորը կամ Նոր Նորքը, որի մասին վերջերս ադրբեջանական մամուլում հոդված է տպագրվել։

Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանում վախենում են հայկական ռևանշիզմից, ըստ թյուրքագետի, այս ամենի մասին անդադար գրում են ադբեջանցի տարբեր հասարակական, պետական գործիչներ։ Նրանք վախենում են, որ հայերը կարող են վերականգնել իրենց դիրքը և ոչ միայն վերաազատագրել Արցախը, այլ անել ավելին։ Հետևաբար՝ հայկական կողմում այս ամենն իմանալով՝ կարող են բեկում մտցնել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ