05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանն անկարող է այլեւս համոզել. նա ստում է․ «Ժողովուրդ»

Այն, որ Նիկոլ Փաշինյանը սովոր է խաբելու եւ մանիպուլացնելու, գաղտնիք չէ ոչ մեկի համար: «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հրապարակել է, թե որ դեպքերում են նրա հայտարարությունները հակասել միմյանց: Այդպես է եղել նաեւ արցախյան 44-օրյա պատերազմի թեմայով: Նա 2020 թվականին պարբերաբար մանիպուլացրել է նաեւ Արցախում գտնվող զինվորների թիվը:

Նոյեմբերի 9-ի գիշերը՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, թաքնված ելույթ ունենալիս նա ասում էր, որ եթե հողերը չհանձներ, մեր 25 հազար զինվորները կկոտորվեին։ Հետո Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց՝ եթե հողերը չհանձներ, 20 հազար զինվոր կզոհվեր, եւ ինքն այդքանի կյանք փրկել է: Նոյեմբերի 16-ին խոսեց 30 հազար թվի մասին՝ դրանից ժամեր հետո խորհրդարանում ասելով, որ թիվը 35 հազար է եղել:

Թերեւս պատճառն այն է, որ այս թեմայով նա այլեւս չի կարողանում համոզել, արդարանալ եւ ամեն անգամ ստիպված է է՛լ ավելի մեծ թիվ հորինել»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ