05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. Գալուզին

Ռուսական կողմը հետևողական օգնություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի պարամետրերի մշակման հարցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ռուսաստանը նպատակաուղղված ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար: Դրանց հիմքում 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է, որոնք նախատեսում են մի շարք առաջնահերթ միջոցառումներ, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացում։ Հետևողական աջակցություն ենք ցուցաբերում կողմերին խաղաղության պայմանագրի մշակման հարցում», – նշել է փոխնախարարը։

Գալուզինն ասել է նաև. «Մենք մեր գործընկերներին փոխանցել ենք նաև ռուսական տեսակետները խաղաղ գործընթացի հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ՝ հաշվի առնելով կողմերի մոտեցումները»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ