22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հիմա դուք ինչի՞ եք հուզախռովվել Աշոտյանի բացահայտած փաստաթղթից. Նիկոլի մոտ դոպուսկ չունե՞ք, որ ասի՝ «հանգիստ նստեք տեղներդ». նավսյակի բոյարիշնիկ ծամեք». Զոհրաբյանը՝ իշխանություններին

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոյարիշնիկ ծամեք՝ կարողա օգնի…

Երեկ, ոնց հասկացանք, ծանր գիշեր է եղել իշխանության PR սաստավի համար։
Նրանք որոշել էին հերքել անհերքելին. այն, ինչ երեկ հրապարակեց Արմեն Աշոտյանը, այն, ինչ գիտեն Եվրոպայի հետ աշխատող այլ գործիչներ եւս, այն, ինչ լինելու է՝ մի ստորակետ այս կողմ, մի բացականչական նշան մի տող ներքեւ, եւ ամենակարեւորը՝ այն, ինչը իր բազմաթիվ հրապարակային ելույթներում չի հերքել Նիկոլ Փաշինյանը։

Եվ այսպես՝ երեկ Արմենը հրապարակեց մի փաստաթուղթ, «խաղաղության պայմանագիր» կոչված բարաթի «բալվանկան», որտեղ քայլերի սահուն հաջորդականությամբ նշված է, թե ինչպես է դե յուրե Արցախը հանձնվելու Ադրբեջանին՝ այդ երկրի սահմանադրության համաձայն։
Իսկ դրանից հետո մնացածը արդեն լիրիկա ու փսլնքոտ էմոցիա է։ Դրանից հետո, որպես փսլնքոտ լիրիկա, Հայաստանին թույլ կտան հրապարակավ արտահայտել իր դիրքորոշումը եւ Հայաստանը կասի, որ եթե Իլհամը երդվի Հեյդար պապայի արեւ, որ արցախահայերին չեն մորթի, խնամի կողմը դեմ չի լինի Արցախի հանձնմանը։

Հետո կգա լիրիկայի հաջորդ սերիան.Դունյա Միատովիչի նման մի ծյոծ, ով ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարն է եւ խորապես թքած ունի թե ինչ է կատարվում Արցախում, ինչպես նշված է փաստաթղթում, հիմա էլ ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների բարձր հանձնակատարը մի հատ նոր ծյոծ կամ ձյաձ կուղարկի Ադրբեջանի հանրապետության Ղարաբաղ գետտո, որ տեսնեն՝ թե ադրբեջանական մետրոպոլիան հո չի՞ ճնշում Արցախում մնացածներին։

Հետո կգան Բաքու, կստանան պաչկաներով սեւ խավիարն ու թույն խալիները եւ կարձանագրեն, որ Ադրբեջանը տարածաշրջանի ժողովրդավարության բաստիոնն է։

Հիմա մի թեթեւ զարմացած եմ, թե ինչի՞ է գիշերվա կեսին իշխանական քարոզչական բաստիոնը «սմիրնո» հրահանգ ստացել ու անցել հարձակման։ Մի հատ մի ալարեք ու կարդացեք դեռեւս 2022 թվականի սեպտեմբերին 27-ին հրապարակայնացված վաշինգթոնյան տարբերակը, դրանից հետո էլ «արտահոսած» բրյուսելյան տարբերակը ու կտեսնեք, որ դրանք այն մասին էին, ինչը երեկ արդեն գրեթե վերջնական ձեւ ստացած հրապարակեց Արմեն Աշոտյանը.
կրկնեմ՝ խնդրի կարգավորում Ադրբեջանի սահմանադրությանը չհակասող տարբերակով ու դրանից հետո մնացած թիթիզությունները՝ Ադրբեջանի եւ Ղարաբաղի էթնիկ հայ համայնքի միջեւ երկխոսությամբ։

Ու էս սաղ «բոլոլային» Նիկոլ Փաշինյանը կողմ է եղել եւ մի հատ էլ անձնազոհաբար հայտարարել է, թե պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրն ու կրել դրա հետեւանքների իր փայ «խաչը»։

Հիմա դուք ինչի՞ եք հուզախռովվել Աշոտյանի բացահայտած փաստաթղթից։

Նիկոլի մոտ դոպուսկ չունե՞ք, որ ասի՝ «հանգիստ նստեք տեղներդ»։

Եթե չունեք՝ նավսյակի բոյարիշնիկ ծամեք՝ ասում են «վնուշկաները» հանում է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ