22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Զովք» սուպերմարկետների ցանցի դեմ արշավը նորություն չէ․ «Փաստ»

Օրերս հայտնի դարձավ, որ «Զովք» սուպերմարկետների ցանցում ՊԵԿ-ով, ԱԱԾ-ով քննչական կոմիտեով խուզարկություններ են իրականացվել: Բնականաբար, ցուցադրականության և շոուի բոլոր կանոններով՝ խանութները փակելով, համակարգիչների, ՀԴՄ սարքերի, անձնական օգտագործման հեռախոսների, կրիչների առգրավմամբ և այլն: Այս ամենը ցանցի ղեկավարությունը գնահատել էր որպես ապօրինի գործընթաց:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Զովք» սուպերմարկետների ցանցի դեմ արշավը նորություն չէ և բավական հետաքրքիր պատճառներ ունի, որոնք հիմնականում տեղավորվում են տնտեսական «մրցակցության» տիրույթում, առավել ևս, որ «Զովքի» գները միշտ ավելի ցածր են եղել համանման այլ խոշոր ցանցերից:Կան տեղեկություններ, որ այստեղ առկա է իշխանությունների որոշ ներկայացուցիչների և նրանց սիրելի օլիգարխներից մեկի` Սամվել Ալեքսանյանի բիզնես շահերի հետ կապված բախում:

Ի մասնավորի, մեր աղբյուրները փոխանցում են, որ պայքարը եղել է «մանր-մունր» վատությունների տեսքով՝ օրինակ՝ Նոր Նորքում գտնվող՝ Ալեքսանյանին պատկանող «Մեգամոլի» հարևանությամբ բացված «Զովքին» նյութական վնասներ պատճառելու, պահեստի մուտքի դիմաց ցեմենտի մեքենա կանգնեցնելու (որ չկարողանան ապրանք ստանալ), «Զովքի» ավտոկայանատեղիում բազմաթիվ մեքենաներ կանգնեցնելու և ժամերով հեռանալու տեսքով և այլն: Հիմա հերթը հասել է առավել «լուրջ» արշավի՝ համապատասխան մարմինների ակտիվ ներգրավմամբ:

Ի դեպ, ուշագրավ է, որ մասնավորաբար «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը քանիցս խանութներ է բացել հենց «Զովք» խանութների հարևանությամբ ու հիմա էլ շարունակում է բացել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ