05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թող հրապարակեն քննարկվող պայմանագիրը, և ժողովուրդը որոշի՝ խաղաղության պայմանագիրն արդյոք պե՞տք է մեզ, Արցախի ժողովուրդն ունի՞ արդյոք անվտանգության երաշխիք․ Վանեցյան

Մենք եկել, հասել ենք մի կետի, երբ երբևէ Արցախն այսքան վտանգված չի եղել, կարծում է «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ըստ նրա՝ այսօր վտանգված է ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանը։

«90-ականներին, երբ ոչինչ չկար, հանրությունը կարողացավ միասնությամբ հասնել հաղթանակի։ Դա հաջողվեց, քանի որ կար հավատ դեպի առաջնորդը և հաղթանակը, իսկ հիմա չկա վստահություն, և այս իրավիճակն ամենացավալին է հայ իրականության մեջ», – այսօր «Պրոֆիլ» հրատարակչության կողմից կազմակերպված և Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված «Ղարաբաղյան պրոֆիլ» համաժողովի ժամանակ ասաց Վանեցյանը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Արթուր Վանեցյանը նշեց․ «Թող հրապարակեն քննարկվող պայմանագիրը և ժողովուրդը որոշի՝ արդյոք պե՞տք է մեզ այդ խաղաղության պայմանագիրը, ունի՞ արդյոք Արցախի ժողովուրդը անվտանգության երաշխիք, թե՞ ոչ»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ