11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և ՀՀ ներկայիս տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին, ինչպես նաև հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը նշել է, որ 2014 թ. շարունակվել է  տնտեսության զարգացման աճի միտումը, և տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.9 տոկոսով (ծառայությունների, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներ): Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է քայլերը և բարեփոխումները՝ տնտեսական աճի ապահովման, գործարար միջավայրի բարելավման, արտահանման խթանման և ներդրումների ներգրավման ուղղությամբ:

Մարկ Հորթոնը կարևորել է տնտեսական աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների շարունակականությունը՝ մարտահրավերներին դիմակայելու և նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Կողմերն անդրադարձել են ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/«Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերին և քննարկել դրանց շրջանակում  տնտեսության աջակցման ծրագրերի իրականացման հեռանկարները, ԱՄՀ-ի կողմից լրացուցիչ օժանդակության հնարավորությունները: Հանդիպմանն արծարծվել են նաև ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը և երկկողմ փոխգործակցությանը վերաբերող այլ հարցեր:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ