11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հրանտ Մաթևոսյանի հիշատակին

Հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նրա անունը կրող դպրոցում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Հրանտ Մաթևոսյանի ընտանիքի անդամները, նաև գրողի մտերիմներն ու ընկերները: Հուշ-ցերեկույթի շրջանակում տեսաշարով ներկայացվել են հատվածներ Հրանտ Մաթևոսյանի հարցազրույցներից, որոնք ընդմիջվել են դպրոցի աշակերտների մատուցմամբ մեծ գրողի ստեղծագործություններից հատվածների ներկայացմամբ:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նկատել է, որ հայ մեծանուն գրողի անունը կրող դպրոցում սովորելը ևս մեկ հրաշալի հնարավորություն է օրինակ վերցնելու մտավորականի կեցվածքից, դրսևորումներից  և, իհարկե, Հրանտ Մաթևոսյանի յուրօրինակ տեսակից:

“Հրանտ Մաթևոսյանը գեղեցիկը կարողացավ զանազանել վաղուց հոմանիշ դարձած սիրուն բառից և գեղեցկորեն ու գեղեցիկի մեջ ներկայացրեց ամենատարբեր երևույթներն ու ամենատարբեր հասկացությունները: Նրա մատուցմամբ գեղեցիկ էր խոտը, բնությունը, ծառը, թուփը, ժայռը, լեռը:

Եվ ահա այս գեղեցկության մեջ ամեն մեկն ուներ իր հստակ կերպարը և այդ կերպարայնության մեջ էր, որ Հրանտ Մաթևոսյանի գեղեցկությունը թափառում է մեր մտքերում: Թափառում է, որովհետև նրա ստեղծած գեղեցիկ աշխարհը նաև մեծ աշխարհի մեր անկյունն է, որտեղ ամեն մի խոտը, ամեն քարն ու թուփը իր “ես”-ն է ապացուցում աշխարհում:

Եվ այս ամբողջության մեջ Հրանտ Մաթևոսյանը ապացուցեց իր “ես”-ը գրականության մեջ, համաշխարհային գրականության և ամենադժվարը՝ մեր ազգի, ժողովրդի մոտ”, – ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրերի հետ, դպրոցի տնօրենի ուղեկցությամբ, ծանոթացել է նաև կրթօջախում առկա մաթևոսյանական շնչով լեցուն նկարներին, հայ մեծանուն արձակագրի անձնական իրերին, որոնք պահվում են դպրոցում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ