06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաշինյան-Մարության կապը չի կտրվել անգամ 2020-ից հետո․ «Հրապարակ»

Երեւանի ավագանու երեկվա նիստը նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, ավելի ճիշտ՝ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի դեմ արշավ, ում ռեյտինգը, ըստ «Գելափի» հարցումների, ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի ռեյտինգից բարձր է։ Ուշագրավ է, որ ընդդիմության հետ արշավին տեղ-տեղ միանում էր նաեւ ՔՊ-ն՝ թերեւս փորձելով փոխել հարցումների պատկերը։ Նշենք, որ կային տեղեկություններ, որ այս ամիս Հրաչյա Սարգսյանը հրաժարական կտա, որ մայիսին արտահերթ ընտրություններ անեն, սակայն իշխանական աղբյուրներն ասում են, որ հարցումների արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար, ուստի որոշել են ոտքները կախ գցել։

ՔՊ-ի ստորին էշելոններում Ավինյանի հիմնական մրցակից են դիտարկում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, նրա առավելությունն են համարում այն, որ նա չի տեղավորվում ո՛չ սեւերի, ո՛չ սպիտակների դաշտում, էկրանից հայտնի դեմք է եւ պատերազմից հետո երես է թեքել «դավաճան» թիմից ու թիրախավորվել։

Սակայն ՔՊ վերին էշելոններում անհանգստացած չեն Հայկոյի առաջադրմամբ, կարծում են, որ Փաշինյան-Մարության կապը չի կտրվել անգամ 2020-ից հետո, եւ նրան Փաշինյանը պահում է պահեստային նստարանին, եթե Ավինյանը ձախողվի։

Ի դեպ, իր «Քաղաքապետ» մոնոներկայացմանը նրանք շունչները պահած սպասում էին, քանի որ տեղեկություններ կային, թե նա հրապարակելու է Փաշինյանի եւ այլոց հետ հեռախոսային զրույցներ, որոնք պայթեցնելու են այս իշխանությունը։ Սակայն դա չեղավ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ