06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Կապիտուլյանտ ռեժիմի պարագայում մենք էլ «գրոշի» արժեք չունենք». էդուարդ Շարմազանով

էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա ոչ 2016, ոչ 2017, ոչ էլ նույնիսկ 2020 թվականն է։

2023-ի եւ աշխարհը, եւ ռեգիոնը փոխվել ու ավելի պրոբլեմատիկ են դարձել։

Սպառնալիքներն ավելացել են։

Ու նման իրողության պայմաններում զարմանալի է ոչ միայն ռեժիմի, այլ նաեւ ոչ իշխանական որոշ գործիչների անիրատեսական գնահատականները։

Մի բան հիշեք. ուժն է ծնում իրավունք։

Հակառակորդներին, միջնորդներին եւ դաշնակիցներին պահանջներ դնելուց առաջ հաշվարկեք սեփական ուժերը։

Մեկը Ռուսաստանին է հաթաթա տալիս, մյուսը՝ Մինսկի խմբի համանախագահության վերականգնման պահանջ է դնում, էն մեկն էլ՝ բողոքում է երկակի ստանդարտներից։

Այ ձեր ցավը տանեմ, մենք բոլորս միասին մի Նիկոլի չենք կարողանում իշխանազրկել, ի՞նչ ենք խոսում էլի…

Երբ կձեւավորվի ազգային իշխանություն, այն ժամանակ էլ մեզ հետ հաշվի կնստեն բոլորը։

Իսկ կապիտուլյանտ ռեժիմի պարագայում մենք էլ «գրոշի» արժեք չունենք։

Դաժան է, բայց՝ արդար… երեւի։

Հ.Գ. Հաղթողներին էլ չեն դատում»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ