22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խաղաղության պայմանագրում Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ. Արմեն Գրիգորյան

Հայկական կողմն աշխատում է խաղաղության պայմանագրի հստակության վրա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի ու Բաքվի միջև, Հայաստանը շարունակում է աշխատել միջազգային իր գործընկերների հետ, որ այս մեխանիզմը կայանա», – նշեց նա։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ քննարկումները պետք է տեղի ունենան ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության շուրջ։

Գրիգորյանն ասաց, թե հիմա հայկական կողմն է աշխատում խաղաղության տեքստի վրա, հնարավորինս շուտ տեքստը պատրաստ կլինի ու կփոխանցվի Ադրբեջանին։

«Այս պահին չեմ կարող ասել, թե փոխանցումը ինչպես տեղի կունենա, բայց երբ հստակություն լինի, հանրությունը տեղյակ կլինի այդ մասին», – նշեց ԱԽ քարտուղարը։

Լրագրողները նրան խնդրեցին հստակեցնել՝ փաստաթղթում Ղարաբաղի մասին հիշատակում կա՞, թե՞ ոչ, Գրիգորյանն արձագանքեց. «Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, բանակցություններ են ընթանում։ Ես հասկանում եմ, որ հանրությունը հստակ բաներ է ակնկալում, բայց ես ակնկալում եմ որոշակի չափով հասկանալ մեզ, որ դա բանակցային գործընթաց է ու եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն դեռ ոչ մի բան համաձայնեցված չէ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ