Սիրո կրակն անմար. Տրնդեզը՝ MediaHub-ի ֆոտոշարքում
Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին, Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։
Տրնդեզի գլխավոր խորհրդանիշը խարույկն է, որի վրայով, ձեռք ձեռքի բռնած, թռնում են սիրահար զույգերը կամ նորապսակները, ինչպես նաև տոնակատարության ցանկացած մասնակից։ Տոնը համարվում է ընտանիքի օրհնության օր, հատկապես, եթե ընտանիքում կա նորածին։
Արդեն որերորդ տարին է «Ընտանիք» ռեստորանային համալիրում տրնդեզը նշվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանի օրհնութամբ յուրահատուկ ձևով՝ ավանդական ծեսով, խարույկով, նորապսակների օրհնությամբ, երգ ու պարով:
Այս տարի հինգ նորապսակ զույգ օրհնվեցին. MediaHub-ի ֆոտոլրագրող Գեղամ Մկրտչյանն է անմահացրել տոնի գեղեցիկ պահերը:
Գտե՛ք Ձեզ մեր լուսանկարներում:
mediahub.am