11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԴԱՀԿ-ն «ՏՐՈՒՍԻԿՆԵՐ» է վաճառում

Hraparak.am-ը գրում է․

Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը 2100 հատ վարտիք է հանել աճուրդի, մեկնարկային գին է սահմանվել 450 հազար 388 դրամ, այսինքն՝ 1 հատի համար՝ 215 դրամ։ Աճուրդը հայտարարվել է փետրվարի 9-ին, ավարտվելու է փետրվարի 20-ին։ Վարտիքները մաքսազերծված չեն և գնորդը պետք է  կատարի պահատվության և մաքսային վճարումներ:

Աճուրդի հանված վարտիքների նկարները տեղադրված են արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդների պաշտոնական կայքում։

Նշենք, որ նախկինում նման ապրանքներ չեն տեղադրվել կայքում, քանի որ պատշաճ չեն համարել, տվյալ դեպքում ոչ միայն հայտարարությունն են տեղադրել, այլև լուսանկարներ ավելացրել ու հստակ նշել, որ վարտիքները տարբեր գույնի են՝ «DONA» ապրանքանիշի։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ