11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անվտանգության տեսակետից, որ նայում ես երեկվա Hummer-ի միջադեպին, ուզում ես գլուխդ առնես ու փախնես Հայաստանից. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անվտանգության տեսակետից, որ նայում ես երեկվա Hummer-ի միջադեպին, ուզում ես գլուխդ առնես ու փախնես Հայաստանից: Եթե 10-15 պարեկային ավտոմեքենա իր անձնակազմով (20-30 հոգի) չեն կարողանում վնասազերծել մեկ երիտասարդ հայի, ապա մի պահ պատկերացրեք, թե ի՞նչ կկատարվի, եթե թուրք-ադրբեջանական հատուկ նշանակության դիվերսանտ լինի այդ նույն մեքենայի ղեկին, պատկերացրեցի՞ք։ Սա խայտառակություն է, որի հիմնական մեղավորները արդեն 4-5 տարի է ապահովում են Հայաստանի անվտանգությունն ու հանդիսանում են Արցախի անվտանգության երաշխավորը: Ունենք այն ինչ ունենք. ողբերգությունները սրանց օրոք անխուսափելի են…

Հայաստանը ժամանակին համարվում էր աշխարհի ամենաապահով ու ամենաանվտանգ երկրներից մեկը, իսկ հիմա կախված ենք մեկ բարակ թելից, Աստված էլ բեթարից ազատի…»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ